ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանավորվածության համաձայն Երեւանում կենսաթոշակների բաշխումը կսկսվի փետրվարի 2-ից: Փետրվարի 2-ից մինչեւ փետրվարի 5-ը ներառյալ, կենսաթոշակները կբաժանվեն միայն փոստային բաժանմունքներից:
Ամսի 7-ից գործընթացը կիրականացվի հետեւյալ գրաֆիկով. ժամը 9:00-ից 16:00-ը` փոստատարների առաքման միջոցով, իսկ ժամը 16:00-ից 18:00` Հայփոստի բաժանմունքներում, ասվում է «Հայփոստ» ՓԲԸ –ի մամլո հաղորդագրության մեջ: