EUBC (Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիա) հանձնաժողովի հերթական նիստում որոշում է ընդունվել, որ այսուհետև բռնցքամարտի Եվրոպայի և աշխարհի առաջնությունները տեղի կունենա նույն տարում: Մինչ այդ աշխարհի առաջնությունները տեղի են ունեցել կենտ տարիներին, իսկ Եվրոպայի առաջնությունները` զույգ:
2011-ին Եվրոպայի առաջնություն անցկացնելու հայտեր են ներկայացրել Թուրքիան և Բուլղարիան: 2011-ի Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենալու հունիսի 10-19-ը Բուլղարիայում:
Եվրոպացի դպրոցականների առաջնությունը տեղի է ունենալու Գրոզնիում հուլիսի 7-16-ը, իսկ կանանց և պատանիների շարքում Եվրոպայի առաջնությունը` օգոստոսի 28-ից սեպտեմբերի 4-ն Օրենբուրբում, հաղորդում է EUBC պաշտոնական կայքը: