2 փետրվարի 2011 - 14:50 AMT
Մերձավոր Արևելքում աղետի մեղավորներն ամերիկացիներն են, կարծում է իսրայելցի պատգամավորը

Իսրայելի Քնեսեթի պատգամավոր Բինյամին Բեն Էլիեզերը «Գալեյ-ՑԱՀԱԼ» բանակային ռադիոկայանին տված հարցազրույցում սուր քննադատության է ենթարկել ամերիկյան ղեկավարությանը Եգիպտոսի քաղաքական ճգնաժամի հարցում զբաղեցրած դիրքորոշման պատճառով:

«Ամերիկացիներն աղետ առաջացրեցին Մերձավոր Արևելքում` կոչ անելով նախագահ Մուբարաքին լքել իր երկիրը: Մենք պետք է պաղեստինցիների հետ հնարավորինս շուտ համաձայնության գանք, քանի դեռ Վաշինգտոնը մեզ չի պարտադրել իր որոշումը»,- ասել է Բեն Էլիեզերը, հաղորդում է ZMAN.com-ը: