2 փետրվարի 2011 - 16:23 AMT
Եգիպտոսում կրկին աշխատեց ինտերնետը

Եգիպտոսում կրկին աշխատեց ինտերնետը, որն անջատվել էր հունվարի 28-ին` կապված երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ բողոքի զանգվածային ակցիաների հետ:

Հարկ է նշել, որ երկրում հունվարի 25-ին սկսված բողոքի զանգվածային ակցիաների հետ կապված Եգիպտոսի իշխանությունները փրովայդերներին պարտադրել էին երկրի քաղաքացիների համար անջատել ելքը Ինտերնետ, ինչպես նաև սահմանափակումներ էին ներմուծել բջջային կապի օպերատորների գործունեության համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: