2 փետրվարի 2011 - 16:24 AMT
ՀՀ տրանսպորտի նախարարություն. Սելիմի լեռնանցքն ու ՀՀ բոլոր ճանապարհները մաքրվել են ձյունից և նորմալ գործում են

14:00 դրությամբ Հայաստանի բոլոր ճանապարհները, ինչպես նաև Սելիմի լեռնանցքը մաքրվել են ձյունից և նորմալ գործում են, PanARMENIAN.Net-ին հաղորդել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության մամլո քարտուղար Սուսաննա Տոնոյանը:

Նրա խոսքով` այժմ ձյուն է տեղում միայն երկրի հարավային շրջաններում, սակայն միաժամանակ ձնամաքրման աշխատանքներ են ընթանում ավտոճանապարհների նորմալ գործունեությունն ապահովելու համար: