2 փետրվարի 2011 - 17:08 AMT
Համակարգչային տեխնիկայի ներթափանցումը Հայաստանում կազմում է 25 տոկոս

Հայաստանի բնակչության մեկ քառորդը օգտվում է համակարգիչներից: Այդպիսի տվյալներ են գրանցվել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետազոտության արդյունքում, որը կհրապարակվի առաջիկայում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, Հայաստանում համակարգիչներից օգտվողների թվի աճը 2009-ի համեմատ կազմել է 5-10 տոկոս: Ըստ Ենգիբարյանի, համակարգիչներից օգտվողների աճի վրա ազդել է »Համակարգիչ բոլորի համար» պետական ծրագիրը, որի փորձնական մեկնարկը տեղի ունեցավ 2009թ. ավարտից մինչև 2010թ. ավարտը: Ծրագրի լայնածավալ իրացումը մեկնարկել է 2010թ. դեկտեմբերի 8-ին, իսկ 2011թ. նրա իրականացման համար Կայունացման հիմնադրամից հատկացվել է 1 մլրդ դրամ: