2 փետրվարի 2011 - 18:23 AMT
ՀՀ տրանսպորտի նախարարություն. «Վերին Լարս» ՀԱԿ-ով երթևեկության վերսկսումը կախված կլինի եղանակային պայմաններից

Երեք օր առաջ ձյան տեղումների պատճառով փակված «Վերին Լարս» ՀԱԿ-ով երթևեկության վերսկսումը կախված կլինի եղանակային պայմաններից, PanARMENIAN.Net-ին հաղորդել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության մամլո քարտուղար Սուսաննա Տոնոյանը:

Նա նշել է նաև, որ «Վերին Լարս» ՀԱԿ-ը, որով իրագործվում են Հայաստանի և Ռուսաստանի միջև հիմնական բեռնափոխադրումները, փակ է լինում նոյեմբերի 1-ից մայիսի 1-ը, սակայն անցկացված բանակցությունների արդյունքում այն շարունակեց իր աշխատանքն այս ձմռանը: