3 փետրվարի 2011 - 16:54 AMT
Ալեքսանդր Իսկանդարյանը գտնում է, որ իրադարձություններն Եգիպտոսում չի կարելի «գունավոր հեղափոխություն» անվանել

Այն, ինչ կատարվում է Եգիպտոսում, չի կարելի է «գունավոր հեղափոխություն» անվանել, քանի որ դրանք ընտրութունների հետևանք չեն: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, իրադարձությունների զարգացումն արդեն ցույց կտա, տեղի կունենա Եգիպտոսում հեղափոխություն, թե ոչ: «Ցանկացած դեպքում այդ զանգվածային բողոքների արդյունքում Եգիպտոսը կփոխվի և կփոխվի շատ լրջորեն: Եգիպտոսում կա երկրի «լիբանանացման» սպառնալիք: Ես նկատի ունեմ մշտական անկայունությունը»,-ասել է քաղաքագետը՝ հավելելով, որ Եգիպտոսի իրադարձությունները լուրջ փոփոխությունների կհանգեցնեն արաբական աշխարհում ընդհանուր առմամբ:

Ըստ նրա, Եգիպտոսում կարող են աճել իսլամիստական տրամդրությունները, ինչը կարող է անդրադառնալ Կահիրեի հետ Իսրայելի հարաբերությունների վրա, ինչով էլ մտահոգված է Երուսաղեմը: Ինչպես նշել է քաղաքագետը, Իսրայելն արդեն կորցրել է Թուրքիային որպես դաշնակցի, և եթե հարաբերություններն Եգիպտոսի հետ նույնպես փչանան, ապա դա արմատապես կփոխի Իսրայելի դիրքորոշումը տարածաշրջանում՝ ամրապնդելով Իրանի դիրքերը: