3 փետրվարի 2011 - 17:21 AMT
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատանը համերգով հարգեցին Հրանտ Դինքի հիշատակը

Հայ և թուրք երիտասարդ երաժիշտները համերգով հանդես եկան Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանը: Ինչպես հաղորդում է Anatolian News Agency-ն, համերգին մասնակցում էին Այշե Թաշփինարը, Պետրոս Բոյաջյանը և Կարինե Ավագյանը: Երաժիշտները կատարեցին «Սարը գելին» երգը` ի հիշատակ հայ-թուրքական «Ակոս» թերթի սպանված գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի:

Համերգի նախաձեռնողը ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանն է: «Ընդհանուր մշակութային ժառանգությունը միմյանց հասկանալու, միմյանցից սովորելու ու մտերմանալու լավագույն միջոցն է»,- ասել է թուրք դիվանագետը: