3 փետրվարի 2011 - 19:33 AMT
Եգիպտոսի կառավարություն. Թող Թուրքիան չմիջամտի մեր ներքին գործերին

Եգիպտոսի կառավարությունը կտրուկ է արձագանքել Եգիպտոսում արյունալի դեպքերը կանխելու վերաբերյալ Թուրքիայի նախագահի ու վարչապետի նամակներին: «Մենք ցավում ենք, որ Թուրքիան միջամտում է Եգիպտոսի ներքին գործերին: Թող ամեն երկիր զբաղվի իր գործերով»,- ասվում է Եգիպտոսի կառավարության հաղորդագրության մեջ:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2 օր առաջ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին խորհուրդ տվեց հրաժարական տալ: Փետրվարի 3-ին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուն Քաթար մեկնեց, որտեղ պատրաստվում է բանակցություններ վարել Եգիպտոսի ապագայի վերաբերյալ: