4 փետրվարի 2011 - 11:29 AMT
Moscow open-ի 7-րդ տուրում Լիլիթ Գալոյանը կխաղա Ալեքսանդրա Կոստենյուկի հետ

Լիլիթ Գալոյանը, որն այս օրերին մասնակցում է Moscow open կանանց մրցաշարին, վեցերորդ տուրում խաղաղ դաշն է կնքել Օլգա Գիրյայի հետ (ՌԴ): Ոչ ոքիից հետո Գալոյանը վաստակել է երեք միավոր և Գիրյայի հետ կիսում է 5-6 տեղերը:

Կարինա Համբարձումովան (Ռուսաստան) պարտություն է կրել Սյուե Չժաոյի հետ և մեկ միավորով կիսում է 9-10 տեղերը:

Մրցաշարի առաջատար Բաթույագ Մոնղոնտուլը (Մոնղոլիա) 5 միավոր է վաստակել:

7-րդ տուրում հայ շախմատիստուհու մրցակիցը կլինի Ալեքսանդրա Կոստենյուկը Ռուսաստանից, որն ամենաբարձր վարկանիշն ունի այս մրցաշարում: Իսկ Համբարձումովան կհանդիպի Ալինա Կաշլինսկայաի հետ (ՌԴ):