4 փետրվարի 2011 - 14:09 AMT
Սլովակիայի և Չեխիայի ներդրողները մտադիր են լայնածավալ նախագծեր իրագործել ԼՂՀ-ում և ՀՀ Սյունիքի մարզում

Հայաստան և Արցախի Հանրապետություն է այցելել Սլովակիայի, Ավստրիայի և Չեխիայի ձեռնարկատերերի պատվիրակությունը, գործարարները ներակայացնում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են էներգետիկան, գյուղատնտեսությունը և շինարարությունը :

Ինչպես հաղորդել է Եվրոպայի Հայկական միությունների համաժողովի նախագահ Աշոտ Գրիգորյանը, այդ պատվիրակությունը հանդիպել է ԼՂՀ բարձրաստիճան անձանց հետ, ինչպես նաև մի շարք համաձայնագրեր ստորագրել Հայաստանի Սյունիքի մարզպետի հետ: Մասնավորապես, համատեղ ծրագրերը վերաբերվում են Սյունիքում և Վայոց Ձորում 15 մլն եվրո արժողողությամբ 9 ՀԷԿ-երի շինարարությանը, որոնք տրամադրվելու են Սլովակիայի արտահանման և ներկրման բանկի կողմից 5 տոկոս տոկոսադրույքով 10 տարի մարման ժամկետով: Բացի դրանից, 15 ՀԷԿ-եր կառուցվելու ԼՂՀ-ում, որոնցից 3-ն արդեն պատրաստ են, իսկ մայիսի 8-ին գործարկվելու է «Տրղի 2»-ը, որի պատվիրատուն «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն է:

Սլովակիայի ABB ընկերության վաճառքի գծով մենեջեր Միրոսլավ Լայնցն ընդգծել է, որ էներգետիկ ոլորտում ծրագրերի իրագործման ժամանակ պահպանվելու են շրջակա միջավայրի պահպանության և էներգախնայողության լավագույն ավանդույթները:

Աշոտ Գրիգորյանը նաև հաղորդել է, որ լայնածավալ ռազմավարական ծրագրեր են իրագործվելու նաև բնակարանաշինության ոլորտում` առաջադեմ լուծումների կիրառմամբ, որոնք թույլ են տալիս պաշտպանել կառույցը ջերմաստիճանի տատանումներից, պլանների մեջ մտնում է Լաչինում անասնաբուծության զարգացումը: «Մեր նպատակն է հոսք ապահովել Արցախ նրա տնտեսական զարգացման համար»,- հավելել է նա: