4 փետրվարի 2011 - 15:25 AMT
Լարիսա Ալավերդյան. Հայաստանի թիվ մեկ խնդիրը հիմա ժողովրդագրությունն է

ՀՀ կառավարության կողմից երկրում բարեփոխումներ իրականացնելու անկարողության հետևանքը օրեցօր վատացող ժողովրդագրական իրավիճակն է, լրագրողներին Երևանում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: «Հայաստանի թիվ մեկ խնդիրը ժողովրդագրությունն է»,- ասել է նա:

Ալավերդյանը հավելել է, որ կառավարության կողմից իրականացվող քաղաքականության հետևանք է բնակչության դժգոհ մասի արտագաղթը, որի հետևանքները կարող են ապագայում բացասական անդրադառնալ երկրի զարգացման վրա:

Նրա կարծիքով, հենց դժգոհ զանգվածի արտագաղթի պատճառով չի կարելի միանշանակ հետևություն անել Հայաստանում Եգիպտոսի դեպքերի կրկնության հնարավորության մասին: