4 փետրվարի 2011 - 15:27 AMT
Լարիսա Ալավերդյանը դեմ է Հայաստանում երկպալատանի խորհրդարանի ստեղծմանը

Հայաստանում երկպալատանի խորհրդարանի ստեղծումն իրավաբանական նոնսենս է, Երևանում լրագրողներին հայտնել է «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքերով, չի կարելի, որպեսզի արտերկրի բնակիչները որոշեն, թե ինչպես պետք է ապրեն այլ երկրի բնակիչները:

Ալավերդյանի կարծիքով, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հնչեցրած գաղափարն իրենից մեծ վտանգ է ներկայացնում, և պետք չէր այն այդքան համարձակ Հայաստանի սահմաններից դուրս շրջանառության մեջ դնել: