4 փետրվարի 2011 - 19:14 AMT
Sociology.am կայքում հարցում կանցկացվի հեռահաղորդակցության և կապի ոլորտում

Հայաստանում հասարակական կարծիքի հարցման համաձայն, 2011 թվականի լավագույն ամանորյա և տոնական ծրագրերը ցուցադրվել են «Շանթ» հեռուստաալիքով, որին հաջորդում են «Երկիր Մեդիան» և «Արմենիան»: Ինչպես լրագրողներին հաղորդեց Հայաստանի Հանրային խորհրդի սպառողների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանը, sociology.am կայքը, որտեղ անցկացվում է հարցումը, սկսել է աշխատել 2010 թվականի դեկտեմբերի 27-ից:

Բացի դրանից, Հայաստանում արտադրության ոլորտում կատարված հարցման համաձայն, կաթնամթերքի արտադրության լավագույն ընկերություն է ճանաչվել «Աշտարակ կաթը», մսամթերքի` «Դելիկատեսը», հրուշակեղենի` «Գրանդ Քենդին», հանքային ջրի` «Արզնին», սպիրտային խմիչքի` «Երևանի կոնյակի գործարանը»:

Արշակ Սադոյանը հաղորդել է նաև, որ մոտ ժամակներս հարցում կանցկացվի հեռահաղորդակցության և կապի ոլորտում, որտեղ կգնահատվի կապի օպերատորների աշխատանքը` հուսալիությունը, սակագները, սպասարկման կուլտուրան: