4 փետրվարի 2011 - 19:24 AMT
Կարեն Կարապետյանն արգելել է շինարարությունը Երևանի կանաչ տարածություններում

Փետրվարի 3-ին կայացավ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլի հետ, որի ընթացքում ՀՀ մայրաքաղաքի ղեկավարը հաղորդեց, որ այսուհետ Երևանի կանաչ տարածություններում կարգելվի ցանկացած շինարարություն:

Հարկ է նշել, որ Երևանում` հատկապես կենտրոնում, գրեթե չեն մնացել կանաչ տարածություններ, որտեղ կառուցված չլինեն սրճարաններ ու բարեր: Սակայն Կարապետյանը Չարլզի հետ հանդիպմանը նշեց, որ Երևանում կանաչապատման սկզբունքորեն նոր մշակույթ կձևավորվի: