4 փետրվարի 2011 - 19:30 AMT
Հայ ուսանողներն իրենց աջակցությունն են հայտնել եգիպտացի ընդդիմադիրներին

Մի խումբ հայ ուսանողներ ուրբաթ օրը Եգիպտոսի դեսպանատան դիմաց նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ եգիպտական ընդդիմությանն աջակցության ցույց անցկացրեցին: Ինչպես հաղորդեց PanARMENIAN.Net-ի թղթակիցը դեպքի վայրից, ցույցը մոտ քսան հոգի էր հավաքել, որոնք Երևանում Եգիպտոսի դեսպանատան անվտանգության ծառայության աշխատակիցներին նամակ հանձնեցին, որով իրենց աջակցությունն են հայտնում Եգիպտոսի ժողովրդին ազատության համար պայքարում: