5 փետրվարի 2011 - 13:22 AMT
Ղազախստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2011թ. ապրիլի 3-ին

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որը պաշտոնավարում է արդեն 20 տարի, նշանակել է նախագահի արտահերթ ընտրություններ՝ ընտրությունները տեղի կունենա 2011թ. ապրիլի 3-ին:

Ավելի վաղ սահմանադրական խորհուրդը մերժել էր խորհրդարանի ընդունած օրենքը մինչև 2020թ. Նազարբաևի լիազորությունները երկարաձգելու մասին հանրաքվեի անցկացման մասին: