Հայաստանի ու Արցախի զորամասերում տարածվել է ազգային ազատագրական երգերի ու պարերի ձայնագրություններով տեսասկավառակը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայատարել է «Սասուն» ազգագրական երգի-պարի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Մանուկյանը: «Սկավառակում ներառված են հայրենասիրական բնույթի 12 ստեղծագործություն` Արաբոյի երգը, Գևորգ Չավուշին նվիրված երգ, Քերծին, Յարխուշտան և այլ»,-ասել է Մանուկյանը:
Ըստ նրա, այս ակցիայի նպատակն է ամրապնդել հայ զինվորի հայրենասիրական ոգին, «յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի, որ հայրենիքի պաշտպանությունն իր կոչումն է»,-ասել է Մանուկյանը:
«Նարոտ կարոտ» 2 հազար նմուշ տպաքանակով տեսասկավառակը տարածվել է զորամասերում փետրվարի 3-ին: