5 փետրվարի 2011 - 14:36 AMT
Թուրքիայի և Շվեյցարիայի ԱԳ նախարարները Մյունխենում քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները

Թուրքիայի և Շվեյցարիայի ԱԳ նախարարներ Ահմեդ Դավութօղլուն ու Միշլին Քալմի-Ռեյը Մյունխենում քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը: Այդ մասին Մյունխենում լրագրողներին է ասել Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: Ըստ Դավութօղլուի, հանդիպման շրջանակներում արծարծվել են նաև Իրանի միջուկային խնդրին առնչվող հարցեր: Անդրադառնալով Եգիպտոսի իրադարձություններին՝ նա հայտարարել է, որ կայունությունն այդ երկրում ռազմավարական նշանակություն ունի Անկարայի համար: «Եգիպտոսը բարեկամական երկիր է և մեր խորհուրդները երբեք չպետք է ընկալվեն որպես միջամտություն»,-ասել է Դավութօղլուն՝մեկնաբանելով Եգիպտոսի ԱԳՆ հայտարարությունն այն մասին, որ արևմտյան երկրներն ու Թուրքիան չպետք է միջամտեն Եգիպտոսի գործերին, հայտնում է Anadolu գործակալությունը: