5 փետրվարի 2011 - 16:45 AMT
Եգիպտոսի իշխանությունները պատրաստ են բանակցել ընդդիմության հետ

Եգիպտոսի իշխանությունները պատրաստ են բանակցել ընդդիմության հետ:Այդ մասին հայտարարել է ֆինանսների նախարար Սամիր Ռադվանը: Նրա խոսքերով, այդ բանակցությունները գլխավորում է փոխնախագահ Օմար Սուլեյմանը և վարչապետ Ահմեդ Շաֆիկը, և նրանք «բավական լիազորություններ ունեն բանակցային գործընթացը վարելու համար»:

Հազարավոր ցուցարարներ անցյալ գիշեր Կահիրեի կենտրոնում Թահրիր հրապարակում անցկացրել են բողոքի ակցիա: Ակտիվիստները ենթադրում էին, որ այն «վերջին օրը» կլինի Հոսնի Մուբարաքի համար, սակայն եգիպտացի առաջնորդը հրաժարակ չի տվել: