5 փետրվարի 2011 - 17:25 AMT
Թուրքիան Ադրբեջանի համար պատրաստել է ուսումնական հրետանային համակարգ

Ավարտվել է Ուսումնական հրետանային սարքավորում (Artillery Forward Observer Simulator) պատրաստելու գործընթացը, որը պատրաստվել է թուրքական HAVELSAN ընկերության կողմից Ադրբեջանի ԶՈՒ համար:

Ընկերությունը, ավարտելով նախագիծը, հանձնել է այն Թուրքիայի ՊՆ-ին: Հաջորդ շաբաթ ակնկալվում է ադրբեջանական կողմի հետ ընթացակարգի ավարտը սարքավորման ընդունման վերաբերյալ:

HAVELSAN-ը նաև ավարտել է AFOS նախագծի նախապատրաստությունը, որի պատվերը ստացվել է Վրաստանի կողմից, և շուտով այն հանձնվելու է Վրաստանի ԶՈՒ-ին, հաղորդում է ԱՊԱ-ն:

AFOS համակարգը կիրառվում է Թուրքիայի ԶՈՒ-ում 2001-ից: HAVELSAN-ը 2008-ին նմանատիպ համակարգ է պատրաստել Պակիստանի ՊՆ-ի համար: