5 փետրվարի 2011 - 17:43 AMT
Գերմանահայ կենսաբան Կարապետ Անդրանիկյանը դարձել է TUHH նախագահ

Գերմանահայ կենսաբան, պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանը դարձել է Համգուրգ-Հարբուրգ տեխնիկական համալսարանի նախագահ: Ինչպես հայտնում է Welt Online-ը, Անդրանիկյանն, որն ավելի վաղ զբաղեցրել է համալսարանի փոխնախագահի պաշտոնը, պաշտոնապես սկսելու է իր գործունեությունը որպես նախագահ ապրիլի 1-ից:

Կարապետ Անդրանիկյանը ծնվել է Հորդանանում 1951-ին: Նա ուսումնասիրել է կենսաբանություն Բեյրութի Ամերիկյան համալսարանում (1970-1976թթ): Ավելի ուշ նա որակավորում է ստացել միկրոբիոլոգիայի ոլորտում: