7 փետրվարի 2011 - 12:51 AMT
Ստամբուլում սկսվում է Հրանտ Դինքի գործով հերթական դատավարությունը

Փետրվարի 7-ին Ստամբուլում տեղի կունենա հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատարանի հերթական նիստը: Փետրվարի 6-ին Ստամբուլի Բեշիկտաշ թաղամասում նստացույցի մասնակիցները պահանջեցին բացահայտել Դինքի սպանության գործը: Ակցիայի մասնակիցները վանկարկում էին «Մենք բոլորս Դինք ենք, մերնք բոլորս հայ ենք» կարգախոսը:

«Մենք, այս երկրի քաղաքացիները, գտնում ենք, որ դա նախապես ծրագրված սպանություն էր: Մենք ամեն ինչ կանենք այն բացահայտելու համար»,-հայտարարել է ակցիայի մասնակից, Անատոլիական մշակույթի հետազոտման միության նախագահ Ալթան Աչիկդիլը, գրում են թուրքական ԶԼՄ-ները: