7 փետրվարի 2011 - 16:43 AMT
Տիգրան Քոչարյան. Հայաստանում «թվիթերային հեղափոխություն» անելը հեշտ չի լինի

Հայաստանում հեշտ չի լինի «թվիթերային հեղափոխություն» կատարել, գտնում է անվտանգության գործակալության գծով փորձագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նա հայտարարել է, որ իրադարձությունների նման զարգացմանը կարող են խանգարել ինչպես իշխանության որոշ ներկայացուցիչների, ինչպես օրինակ, վարչապետ Տիգրան Սարգսյանի իրազեկվածությունը սոցցանցերի հետ աշխատանքի մեթոդների մասին, ինչպես նաև ազդեցիկ բլոգերների հզոր խմբի առկայությունը, որոնք դեմ են տրամադրված այժմյան արմատական ընդդիմությանը:

Ընդ որում, նա նշել է, որ, եթե դատելու լինենք բլոգերի ոլորտում Հայաստանում դրամաշնորհների զանգվածային ներդրումների քանակից, բնակչության շրջանում Twitter-ի и Facebook-ի տարածումից բնակչության շրջանում, կարելի է անուղղակիորեն կանխագուշակել, որ հնարավոր են ընդդիմության ելույթներ Թունիսի և Եգիպտոսի սցենարներով:

Ըստ փորձագետի, այժմ ուսումնասիրվում է բնապահպանական ուղղվածության, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի խմբերի գործունեությունը սոցցանցերում, ինչպես նաև ցանցերի միջոցով զանգվածային ժողովրդական շարժման կազմակերպման հնարավորությունը:

Քոչարյանը նշել է, սակայն, որ Հայաստանի դեպքում սոցցանցերի միջոցով զանգվածային ելույթների կազմակերպումը բարդանում է նաև նրանով, որ ոչ բոլոր մասնակիցները իրականում դուրս կգան փողոց պաշտպանելու համար այն գաղափարները, որ իրենք պաշտպանում են ինտերնետում: