7 փետրվարի 2011 - 16:52 AMT
ՀՀ ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետգներն աճել են

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից փետրվարի 7-ից 13-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հաղորդագրության համաձայն, ոսկու գնման գինն այս շաբաթ կկազմի 14417.86 (+153.51), բացթողնման գինը` 15671.59 (+166.86) դրամ, արծաթի գնման գինը` 305.34 (+15.05), բացթողնման գինը` 331.89 (+16.36), պլատինի գնման գինը` 19605.21 (+321.68), բացթողնման գինը` 21310.01 (+349.65), իսկ պալադիումի գնման գինը կկազմի 8784.26 (+188.65), բացթողնման գինը` 9548.11 (+201.80) դրամ: