7 փետրվարի 2011 - 19:18 AMT
Telcell և WebMoney վճարային տերմինալները գործարկել են WebMoney Check համատեղ նախագիծը

Telcell և WebMoney վճարային տերմինալները գործարկել են WebMoney Check համատեղ նախագիծը, ինչը թույլ է տալիս Համացանցում գնումներ կատարել WebMoney-ի միջոցով` չհանդիսանալով համակարգից օգտվող: Ինչպես հաղորդեցին Telcell մամլո ծառայությունից, այդ ծառայությունից կարելի է օգտվել բջջային հեռախոսի միջոցով: «Այս նախագիծը նաև այլ նշանակություն ունի` դուրս գալով ԱՊՀ տարածքում էլեկտրոնային վճարումների շուկայի առաջատարի հետ մեր ընկերության փոխհարաբերությունների շրջանակից»,- ասել է «Telcell» ՓԲԸ մարքեթինգի տնօրեն Սերգեյ Ուսնունցը:

WebMoney Transfer վճարային համակարգը ստեղծվել է 1998 թվականին և բաց է ազատ օգտագործման նպատակով երկրագնդի ցանկացած կետում բոլոր ցանկացողների համար: