8 փետրվարի 2011 - 12:22 AMT
HRW. Անկարգությունների արդյունքում Եգիպտոսում առնվազն 297 մարդ է զոհվել

Անկարգությունների արդյունքում Եգիպտոսում առնվազն 297 մարդ է զոհվել: Այդ տվյալներն է հրապարակել միջազգային Human Rights Watch իրավապահ կազմակերպությունը: Ըստ կազմակերպության ներկայացուցիչների, այդ տվյալները ստացվել են Կահիրեի, Սուեցի և Ալեքսանդրիայի յոթ հիվանդանոցներից, որտեղ բողոքի ցույցերն առավել զանգվածային են եղել: Պաշտոնապես Եգիպտոսի առողջապահության նախարարությունը հայտնել է Կահիրեում 11 սպանվածների մասին, հայտնում է Associated Press-ը:

Հակակառավարական ցույցերը Եգիպտոսում սկսվեցին հունվարի 25-ին, ցուցարարները պահանջում էին նախագահ Մուբարաքի հրաժարականը: