8 փետրվարի 2011 - 12:28 AMT
Պան Գի Մուն. 2015թ. 900 մլն մարդ աշխարհում կապրի ծայրահեղ չքավորության պայմաններում

2015թ. 900 մլն մարդ աշխարհում կապրի ծայրահեղ չքավորության պայմաններում: Բնակչության աճը մոլորակում կուղեկցվի պարենի պահանջարկի աճով: Միլիոնավոր մարդկանց համար լուրջ հետևանքներ կունենան կլիմայական փոփոխությունները, ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի զեկույցում, որը կներկայացվի Սոցիալական զարգացման կոմիտեի քննարկմանը փետրվարի 9-18, հայտնում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը:

Միջազգային հանրությունը ջանքեր է գործադրում այդ միտումը նվազեցնելու համար, նպատակ ունենալով մինչ 2015թ. երկու անգամ կրճատել օրը 1,25 դոլարով ապրող մարդկանց քանակը: