8 փետրվարի 2011 - 14:44 AMT
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ» ՓԲԸ-ն հավաստագրվել է ըստ ISO 9001: 2008 պահանջների

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ» ՓԲԸ-ն հավաստագրվել է ըստ ISO 9001: 2008 միջազգային պահանջների: Ինչպես հայտնում է բանկի մամլո ծառայությունը, հավաստագրումը կատարել է աուդիտորական AB Certification հեղինակավոր ֆրանսիական ընկերությունը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.՝ աջակցելու համար ձեռնարկատիրությանն ու սպասարկելու համար ֆինանսական հոսքերը ՌԴ-ի ու Հայաստանի միջև: Բանկի բաժնետմոսերի 100 տոկոսի սեփականատերն է ռուսական «Գազպրոմբանկը»:

2011թ. հունվարի 1-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 14, 895,262 հազար դրամ, նորմատիվ ընդհանուր կապիտալը 20, 256,923 հազար դրամ, բանկի ակտիվները կազմել են 67, 418, 990 հազար դրամ, պարտավորությունները՝ 52, 523, 728 հազար դրամ: