8 փետրվարի 2011 - 15:10 AMT
Հայկական լավագույն հրատարակությունները` կցուցադրվեն Մինսկում կայանալիք գրքի տոնավաճառին

Մինսկում փետրվարի 9- 13-ը անցակցվելիք գրքի ամենամյա ցուցահանդես – տոնավաճառում Հայաստանը կներկայանա լավագույն հրատակություններով: Ինչպես տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը, 2010-2011 թթ. հրատարակության շուրջ 35 անուն թարգմանական, գեղարվեստական, մանկական և ալբոմային գրականություն, նաև հոբելյանական 5 խտասկավառակներ կներկայացվեն ցուցահանդեսին: