8 փետրվարի 2011 - 16:16 AMT
Արմեն Ռուստամյան. Հայ դատավորները պետք է պատասխանատվություն կրեն իրենց կայացրած դատավճիռների համար

Հայ դատավորները պետք է պատասխանատվություն կրեն Եվրոպական դատարանում իրենց կայացրած վճիռների և տանուլ տված գործերի համար, գտնում է ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Ռուստամյանը նշել է, որ եթե սխալի կամ անգամ հանցագործության պատճառով, որպիսին նրա կարծիքով դատավորի կողմից արդարադատություն չիրագործելն է, Հայաստանը Եվրադատարանում տուգանվում է, ապա դատավորը պետք է դրա համար պատասխանատվություն կրի` ընդհուպ մինչև պաշտոնից ազատվելը: