8 փետրվարի 2011 - 16:41 AMT
Արարատ լեռան վրա V-VI դարերի հայկական բազիլիկ եկեղեցի է հայտնաբերվել

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը (աստղաֆիզիկոս, որն Արարատ լեռան վրա խառնարան է հայտնաբերել) հաղորդեց, որ փակ գոտում, որտեղ հայտնաբերվել էր երկնաքարային խառնարանը, ինքն ավերակներ է լուսանկարել: «Ինչպես պարզվեց, դրանք V-VI դարերով թվագրվող հայկական բազիլիկ եկեղեցու ավերակներ են, որը մինչ այժմ հայտնի չէր մասնագետներին»,- ասաց պրոֆեսորը: Այդ առիթով նրա համատեղ հոդվածն ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանի հետ հրապարակվել է Պատմաբանասիրական հանդեսի 2006 թվականի 2-րդ համարում: