Փետրվարի 8-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,05 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 363.01 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 363.05 դրամ:
Ընդ որում, փետրվարի 8-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 363.75 դրամ` փետրվարի 7-ի համեմատ նվազելով 0.55 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 494.99 դրամ է` նվազելով 0.49 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.03 կետով` կազմելով 12.43 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: