8 փետրվարի 2011 - 19:04 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երևան կժամանեն

Փետրվարի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) կհանդիպեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեց ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, նախատեսված է միջնորդների հանդիպումը նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: