8 փետրվարի 2011 - 19:23 AMT
Էդվարդ Նալբանդյան. Հայաստանի և ՊԳԿ միջև համագործակցության լավ ավանդույթներ են ձևավորվել

Փետրվարի 8-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային կոորդինատոր Յուտա Կրաուզեին:

Հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ տարիներ ի վեր Հայաստանի և Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության միջև արդյունավետ համագործակցության լավ ավանդույթներ են ձևավորվել:

Կողմերն ընդգծեցին, որ 2010-ի մայիսի 10-14-ը Երևանում կայացած Գյուղատնտեսության եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) 36-րդ նստաշրջանը և Պարենի կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային 27-րդ համաժողովի հաջող ընթացքն ու լավ կազմակերպումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: