8 փետրվարի 2011 - 19:34 AMT
Հայաստանն աշխարհում 128-րդ տեղն է զբաղեցնում Ինտերնետի արագությամբ

Հայաստանն աշխարհում 128-րդ տեղն է զբաղեցնում Ինտերնետի արագությամբ (1,85Mbps): Վարկանիշը կազմել է Net Index-ը` 2008թ. օգոստոսից 2011թ. փետրվարը Speedtest.net-ի կողմից անցկացված IP-հասցեների թեստավորման տվյալների հիման վրա: Հետխորհրդային տարածաշրջանի երկրներից Հայաստանը նախավերջին տեղն է զբաղեցնում` առաջ անցնելով միայն Թաջիկստանից:

Վարկանիշի առաջատարների հնգյակում են Հարավային Կորեան (36,56Mbps), Լիտվան (30,34Mbps), Լատվիան (26,40Mbps), Շվեդիան (25,14Mbps) և Նիդեռլանդները (24,51Mbps): Դրա հետ մեկտեղ Վրաստանը 51-րդ տեղում է (6,77Mbps), Թուրքիան` 53-րդ (6,74Mbps), Ադրբեջանը` 94-րդ (2,91Mbps), իսկ Իրանը` 165-րդ (0,66Mbps):