9 փետրվարի 2011 - 11:13 AMT
Նովոռոսիյսկի հայկական եկեղեցու առաջնորդի մեքենային բախվել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսի ավտոմեքենան

Փետրվարի 4-ին` կեսօրին, Մոսկվա-Նովոռոսիյսկ դաշնային մայրուղու վրա` Նովոռոսիյսկից 70կմ հեռավորության վրա` Խոլմսկայա բնակավայրի մոտ ՃՏՊ է տեղի ունեցել: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին Նովոռոսիյսկում Բարեկամության և համագործակցության հայ-կազակական միջազգային միավորման (ԲՀ ՀԿՄՄ) մասնաճյուղից, Նովոռոսիյսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու առաջնորդ քահանա Կոմիտաս Հարությունյանի մեքենային մեծ արագությամբ բախվել է Նովոռոսիյսկում Թուրքիայի գլխավոր հյուպատոսին պատկանող MERSEDES E 430 (պետհամարանիշը` 900D 011 23) զրահապատ ավտոմեքենան: Քահանայի մեքենայում գտնվում էին ԲՀ ՀԿՄՄ մասնաճյուղի ղեկավար Էդուարդ Ղազարիկյանն ու Ռ.Կալայջյանը, որոնք մարմնական վնասվածքներ են ստացել, դեպքի վայր է ժամանել շտապ օգնության մեքենան, զոհեր չկան:

Էդուարդ Ղազարիկյանի կարծիքով` դա մահափորձ էր: Ընթանում է հետաքննություն: