9 փետրվարի 2011 - 12:52 AMT
Ռուբեն Հակոբյան. Հայաստանի ընդդիմությունը պետք է միավորվի ընդհանուր գաղփարների շուրջ

Հայկական ընդդիմությունը պետք է միավորվի ընդհանուր գաղափարների շուրջ՝ արդյունավետ կերպով օգտագործելու համար այժմ հասարակության մեջ տիրող ընդդիմադիր տրամադրությունները: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Նա նշել է, որ ոչ մի քաղաքական ուժ ի զորու չէ միայնակ կյանքի կոչել այն բոլոր համակարգային բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են երկրում, իսկ դա հնարավոր է միայն ջանքերի համախմբման դեպքում:

Ըստ Հակոբյանի, ընդդիմությունը կարող է միավորվել կոռուպցիայի, անհիմն գնաճի դեմ պայքարում: Նա նշել է, որ «Ժառանգությունը» պատրաստ է համագործակցել այլ քաղաքական ուժերի հետ: