9 փետրվարի 2011 - 15:38 AMT
Բյուրեղավանում ընթանում է Հայաստանի սուսերամարտի երիտասարդական առաջնությունը

Փետրվարի 8-10 Բյուրեղավանում անցնում է Հայաստանի սուսերամարտիկ երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում են 140 մարզիկներ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Բյուրեղավանից:

Առաջին մեդալները խաղարկվեցին «ճկասուսեր» մարզաձևում, որտեղ հաղթող դարձավ Արմենակ Գասպարյանը, որը եզրափակչում հաղթեց Էմիլ Դանիելյանին: Երրորդ տեղերը գրավեցին Գևորգ Հարությունյանն ու Մայքլ Հովհաննիսյանը, PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը:

Երկրորդ մրցաշարային օրը հայտնի կդառնան հաղթողները պատանիների և աղջիկների շրջանում «խոցասուսեր» մարզաձևում: Առաջնության ավարտի արդյունքում կձևավորվեն Հայաստանի հավաքականները, և մարտի 26-ին պատանի սուսերմարտիկները Լեհաստանում կմասնակցեն միջազգային մրցաշարի, իսկ երիտասարդները՝ ապրիլին կմասնակցեն Հորդանանում կայանալիք աշխարհի առաջնությանը: