9 փետրվարի 2011 - 18:06 AMT
Բակո Սահակյանը հաջողված է համարել Արցախում ծխախոտի արտադրության ընդլայնման ծրագիրը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 9-ին ընդունել է «Մասիս Տոբակո» ընկերության հիմնադիր Միքայել Վարդանյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության կողմից Արցախում ծխախոտի աճեցման եւ չորացման հետ կապված հարցեր:

Ողջունելով Արցախում արտադրության ընդլայնման ծրագրերը` երկրի ղեկավարն այն համարել է հաջողված ներդրումային նախաձեռնություն, որը կարեւոր դերակատարություն ունի ինչպես մեր հանրապետության գյուղատնտեսության զարգացման, այնպես էլ նոր աշխատատեղերի բացման տեսանկյունից, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը: