9 փետրվարի 2011 - 18:12 AMT
Հայաստանի նախագահը քննարկել է ղարաբաղյան հակամարտությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: