9 փետրվարի 2011 - 18:48 AMT
Ադրբեջանի բանակը զինվում է հակաականային սարքերով

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մտադիր է «Մատադոր» և «Մարաուդեր» տիպի 30 տրանպորտային հակաականային սարք ձեռք բերել և փոխանցել զինված ուժերին:

Հարավ-աֆրիկյան Paramount Group ընկերության արտոնագրի հիման վրա Բաքվում հավաքվել և պատրաստության են բերվել վերոնշյալ ռազմատրանսպորտային միջոցները: Ներկայումս զենքը տեղադրվում է մեքենաների վրա, կատարվում է այլ մանր աշխատանք, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Նշված սարքերը պաշտպանում են անձնակազմը բեկորներից ու պայթյունի ալիքից հակատանկային ականների պայթյունի ժամանակ:

«Մատադորը» կարող է տեղափոխել 14 (12+2), իսկ «Մարաուդերը»՝ 10 (8+2) մարդ: