9 փետրվարի 2011 - 19:09 AMT
Ձյունիկ Աղաջանյանը նշանակվել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Ձյունիկ Աղաջանյանը նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Դեսպանի նստավայրը կգտնվի Հաագայում:

Ձյունիկ Աղաջանյանը դիվանագետ է, եղել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար, աշխատել ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչությունում և որպես ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների հետ կապի բաժնի պետ: