10 փետրվարի 2011 - 12:13 AMT
Երևանյան մետրոյի ուղեվարձը կկրկնապատկվի՝ դառնալով 100 դրամ

Ընթացիկ տարում երևանյան մետրոյի ուղեվարձը կկրկնապատկվի և կդառնա 100 դրամ, PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին Երևանյան մետրոպոտլիտենի մամլո ծառայությունից:

2008 թվականի կառավարության որոշման համաձայն, հաջորդ երեք տարիների ընթացքում ուղեվճարը պետք է ավելանա, որպեսզի 2011 թվականից կրճատվի մետրոպոլիտենին տրվող լրավճարը: «Արդեն այս տարի կառավարության կողմից լրավճարը կրճատվել է 860 մլն դրամով»,- հաղորդեցին մետրոպոլիտենի մամլո ծառայությունից: