10 փետրվարի 2011 - 12:50 AMT
«Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչության գործով ձերբակալվածներին այսօր կտեղափոխեն Մոսկվա

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում հունվարի 24-ի ահաբեկչության գործով ձերբակալվածներին այսօր կտեղափոխեն Մոսկվա: Այդ մասին հաղորդել է աղբյուրը Ինգուշեթիայի ուժային կառույցներում:

«Կասկածյալները կտեղափոխվեն այնտեղ, ուր կատարվել է հանցագործությունը, այսինքն՝ Մոսկվա»,-ասել է նա՝ չճշտելով, միասին նրանց կտեղափոխեն թե առանձին:

Ըստ աղբյուրի, նրանց կպահեն «Լեֆորտովոյում»:

Ինգուշեթիայի Մագասի դատարանը երեք մարդու է ձերբակալել, այդ թվում մահապարտ Մագոմեդ Եվլոևի քրոջն ու եղբորը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: