10 փետրվարի 2011 - 12:57 AMT
ՀՀ կառավարությունը երկարացրել է ԵԽ հետ փոխըմբռնման մասին հուշագրի գործողության ժամկետը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպայի խորհրդի միջև Երևանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի կարգավիճակի մասին» փոխըմբռնման հուշագրի գործողության ժամկետի երկարաձգմանը:

Երևանում ԵԽ տեղեկատվական գրասենյակի կարգավիճակի մասին հուշագիրը ստորագրվել է 2002-ի նոյեմբերի 5-ին Ստրասբուրգում:

Հայաստանում Եվրախորհրդի ներկայացուցչության աշխատակիցների խոսքերով, գրասենյակի բացման նպատակն է` երկրի հասարակությանն իրազեկ պահել Եվրախորհրդի գործունեության եւ այնտեղ քննարկվող հարցերի մասին: Ինչպես բացման արարողության ժամանակ հայտարարել է այն ժամանակ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը, այդ իրադարձության նպատակն էր նոր լիցք հաղորդել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին: Հիշեցնենք, որ Հայաստանը Եվրախորհրդին անդամակցել է 2001 թվականի սկզբին: