10 փետրվարի 2011 - 13:08 AMT
Հայաստանի խորհրդարանն ընդունել է մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականը

Հայաստանի խորհրդարանն ընդունել է մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հրաժարականը: Ինչպես հայտարարել է ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, երեք օրվա ընթացքում գրավոր հայտարարություն մարդու իրավունքների պաշտպանից չի ստացվել, ոսւտի նրա հրաժարականը համարվում է ընդունված:

Հավանաբար, նոր օմբուդսմենի ընտրությունները կկայանան Աժ հերթական քառօրյաի ժամանակ՝ փետրվարի 23-ից մարտի 3-ը: Արմեն Հարությունյանը ՀՀ ԱԺ-ին հրաժարականի մասին դիմում էր ներկայացրել; փետրվարի սկզբին: Նախկինում օմբուդսմենը հայտարարել էր, որ համաձայնվել է ստանձնել Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գծով հանձնակատարի ներկայացուցչի պաշտոնը:

Արմեն Հարությունյանը պաշտոնը զբաղենում էր 2006թ. փետրվարից: Ըստ Սահմանադրության, օմբուդսմենի թեկինածությունն առաջարկում է ՀՀ նախագահը խորհրդարանի հետ խորհրդակցություններից հետո: Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել 25 տարին լրացած անձը, որը բարձր հեղինակություն է վայելում հանրության մեջ, վերջին 5 տարիներին ՀՀ քաղաքացի է եղել և վերջին 5 տարում բնակվել է Հայաստանում: