10 փետրվարի 2011 - 13:22 AMT
ՀՀ կառավարությունը թույլատրել է «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ին ներմուծել ցիանական նատրիում

ՀՀ կառավարությունը թույլատրել է «Գեոպրոմայնինգ Գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն արտադրական կարիքների համար մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել 1600 տոննա տեխնիկական ցիանական նատրիում:

Ընկերությունը ներկրման թույլտվություն ստացել է փետրվարի 10-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ, որը վարել է ՀՀ վարչապետը:

Տեխնիկական ցիանական նատրիումը ջրային լուծույթ է, կիրառվում է քիմիական, լեռնահանքային, տեքստիլ և դեղագործական արդյունաբերության, ազնիվ մետաղների հիդրոմետաղագործության, գունավոր մետաղների, գալվանոտեխնիկայի մեջ: