10 փետրվարի 2011 - 13:38 AMT
ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահ Ժոաո Սոարեշը հավակնում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին

ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահ Ժոաո Սոարեշը հավակնում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին: Ինչպես հայտնում է ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական կայքը, այդ պաշտոնի համար առաջադրվել է նաև Ավստրիայի ԱԳ նախկին նախարար Ուրսուլա Պլասնիկը:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոյի լիազորությունների ժամկետը լրանում է այս տարի: Նա պաշտոնավարում էր 2005 թվականից: 2008թ. Բրիշամբոն վերընտրվեց երկրորդ եռամյա ժամկետում: Ըստ կանոնակարգի, նույն անձը չի կարող երկու ժամկետից ավելի զբաղեցնել այդ պաշտոնը: